211652_close_icon
views-count4146 դիտում article-date 18:35 28-10-2020

Ձմեռային օլիմպիական խաղերի մասնակից Արսեն Հարությունյանը պատերազմի առաջին իսկ օրերին ԱՄՆ-ից վերադարձել է Հայաստան ու մեկնել ռազմաճակատ

Թագուհի Մելքոնյանն իր ֆեյսբուքյան[url=https://www.facebook.com/photo/?fbid=3544654388925399&set=a.509817029075832] էջում[/url] գրել է. «Լուսանկարում Ձմեռային օլիմպիական խաղերի մասնակից Արսեն Հարությունյանն է՝ ծաղկաձորցի հայտնի լեռնադահուկորդը, ով երկար տարիներ բնակվում էր ԱՄՆ–ում։ Արսենը մարզական լուրջ ճանապարհ է անցել, ԱՄՆ Սոլթ Լեյք Սիթի քաղաքում հայտնի մարզիչ է, պրոֆեսիոնալ լեռնադահուկորդների է պատրաստում։ Պատերազմի առաջին իսկ օրերին վերադարձել է Հայաստան ու մեկնել ռազմաճակատ՝ կանգնելու 18-19 տարեկան մեր տղաների կողքին։ Ցավոք, Հայաստանում Արսենի պես մարզիկներին չգնահատեցին, բայց... Արսենը հայրենիքից չի նեղացել, Արսենը հայրենիքի կողքին է ամենածանր պահին։ Արսենի օրինակով այս օրերին էլի տղաներ են եկել ԱՄՆ–ից, Ռուսաստանից և այլ երկրներից... Կուզեի վերադարձողները շատ լինեն, չէ՞ որ Արցախը բոլորիս կարիքն ունի, չէ՞ որ հայրենիքից չեն նեղանում, երբեք»։

Նմանատիպ նյութեր