211652_close_icon
views-count8348 դիտում article-date 18:36 28-10-2020

Ադրբեջանը օգտագործում է նաեւ թուրքական Kargu մահապարտ ԱԹՍ-ներ. Razm.info

[url=https://razm.info/146864?__cf_chl_jschl_tk__=8280c77238c300abed93fe4fb0bc4a4909ce2a45-1603895521-0-AcIKAB0s8kJberjCDBf1Tm9eaXmLtW1kIqahTKleKRfjkeE8fEq-Y1DQA6Kt5FGTbinezeWMnrFJY4bi_7HgddTRURv65dQjD_pkW_RqMpfJOr3fy0AQcSPcjdQTvOZYB6gndDewz1qXD9-xghUfg7_c7YeHV1491nFPcUoYPhuj1HO2SQtzazcOSr7343zkruuJYyn3nazKIorBuQTCvb6WOPykD2RaUym8dUJLFvl-WjpvExKpWzGfQetVUkpbjgIEA_JNNqbEmGyrEE1swxk]Razm.info[/url]-ն գրում է. Հոկտեմբերի 28-ին թուրքական Diavn-i Harp Թելեգրամ-ալիքում հրապարակվել է ամենայն հավանականությամբ հենց Ադրբեջանում արված թուրքական արտադրության մահապարտ KARGU 4-պտուտականի (կվադրոկոպտեր) ԱԹՍ-ների լուսանկարներ: Լուսանկարում պատկերված բեռնատար ավտոմեքենայի դռան վրա ադրբեջանական դրոշ է երևում։ Kargu մահապարտ ԱԹՍ-ներն առաջին անգամ ցուցադրվել են 2017 թ. մայիսին, իսկ նույն տարվա դեկտեմբերին ուսումնական նպատակներով տրվել են Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության ուժերին։ Սարքի վրա տեղադրված է լազերային հեռաչափ: Թռիչքի մաքսիմալ հեռավորությունը 5 կմ է, տևողությունը՝ մոտ 15–30 րոպե, առավելագույն արագությունը՝ 72 կմ/ժ, թռիչքի առաստաղը՝ 2.8 կմ, իսկ մարտական գործողության առաստաղը՝ 500մ։ Այս ԱԹՍ-ները կարող են աշխատել ինչպես առանձին, այնպես էլ մի քանի հատով իրար հետ միաժամանակ՝ կազմելով մահապարտ ԱԹՍ-ների պարս: Դեռևս այս տարվա հուլիսին կար տեղեկություն Թուրքիայից այս ԱԹՍ-ների արտահանման մասին, սակայան կոնկրետ երկիր չէր նշվում: Ավելի վաղ՝ 2019թ. ապրիլին Թուրքիայում անցկացված ռազմարդյունաբերական IDEF-2019 ցուցահանդեսի ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այցելել էր նաև Kargu ԱԹՍ-ների տաղավար: Ավելին՝ ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի ՊՆ հրապարակած տեսանյութերից մեկում երևացել էր ադրբեջանական կողմից արձակած մահապարտ օբյեկտի պայթյունի կադրեր։ Կա հավանականություն, որ դա Kargu-ի մարտական կիրառման օրինակ է։

Նմանատիպ նյութեր