211652_close_icon
views-count17792 դիտում article-date 17:50 28-10-2020

Ալիևը հայտարարել է առանց նախապայմանների Մոսկվայում Փաշինյանի հետ բանակցելու պատրաստակամության մասին

[url=https://www.tert.am/am/news/2020/10/28/meeting/3429405]Tert.am[/url]-ը գրում է. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է առանց նախապայմանների Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցելու պատրաստակամության մասին: «Ես նման հրավեր (Մոսկվայում բանակցելու) չեմ ստացել: Բազմիցս մասնակցել եմ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումներին, սակայն Փաշինյանի իշխանության գալուց հետո նման հանդիպումներ չեն եղել»,-«Ինտերֆաքս»ին տված հարցազրույցում ասել է Ալիևը: Վերջինս ընդգծել է, որ այդ հանդիպումները դրական էր գնահատում, քանի որ Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, կարգավորման գործընթացում առանձնահատուկ դեր ունի: «Եթե նման հրավեր լինի, մենք դրան միշտ դրական ենք վերաբերվել և հիմա էլ ենք այդպես վերաբերվում»,-ասել է Ալիևը՝ ընդգծելով, որ պատրաստ է առանց որևէ նախապայմանների մեկնել Մոսկվա և բանակցել Փաշինյանի հետ: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Նմանատիպ նյութեր