211652_close_icon
views-count8444 դիտում article-date 10:14 28-10-2020

Արցախի նախագահի խոսնակը մանրամասներ է ներկայացրել Ջալալ Հարությունյանի առողջական վիճակի մասին

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը մանրամասներ է ներկայացրել գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի առողջական վիճակի մասին: «[url=https://armenpress.am/arm/news/1032993.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում Վահրամ Պողոսյանը նշեց, որ առողջական վիճակում բարդություններ չկան: «Ապաքինման շրջանում է, որևէ բարդություն չկա»,-ասաց Վահրամ Պողոսյանը: Ջալալ Հարությունյանը վիրավորվել է մարտական դիրքում։ Նա հոկտեմբերի 27-ին ազատվել էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնից։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին [url=https://shamshyan.com/hy/article/2020/10/28/1168965/]շնորհել [/url]է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:

Նմանատիպ նյութեր