211652_close_icon
views-count2561 դիտում article-date 09:33 28-10-2020

Գլենդելը ճանաչեց Արցախի անկախությունը

ԱՄՆ Գլենդել քաղաքը քիչ առաջ ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քաղաքային խորհուրդն Անկախության ճանաչման [url=https://www.glendaleca.gov/Home/ShowDocument?id=59441]բանաձևը [/url]հեղինակել էր Գլենդելի քաղաքապետ Վրեժ Աղաջանյանը: Բանաձևն ընդունվեց միաձայն հեռավար կարգով անցկացվող նիստում: Նրանում նշվում է, որ Արցախի Հանրապետությունը, որը հայտնի է նաև որպես Լեռնային Ղարաբաղ, պատմականորեն հայկական տարածք է, որի բնակչության մեծամասնությունը մշտապես եղել են հայեր: «Արցախի Հանրապետությունն ազատ, ինքնիշխան պետություն է՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների վրա: 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչ այժմ Արցախում և Հայաստանում հայերի դպրոցները, հիվանդանոցները, եկեղեցիները և տները հարձակման են ենթարկվում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, որոնք նպատակ ունեն շարունակել ցեղասպանությունը»,- ասված է բանաձևում: Արցախի անկախությունը ճանաչելու կոչ է արվում նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին և ԱՄՆ Կոնգրեսին: [img]https://st0.shamshyan.com/editor/0910229001603863256162741.png[/img]

Նմանատիպ նյութեր