14377 դիտում
23:37 27-10-2020
Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում քննարկել է ղարաբաղյան հակամարտության գոտում իրադարձությունների զարգացումը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադարձությունների զարգացումը:
Ռուսական կողմը խորը մտահոգություն է հայտնել ընթացիկ ռազմական գործողությունների, ինչպես նաև Մերձավոր Արևելքից բախումների մեջ ահաբեկիչների ավելի ու ավելի լայնամասշտաբ ներգրավման կապակցությամբ», – ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Պուտինը գործընկերոջը տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության հետ շփումների, զինադադարի հասնելու և ճգնաժամը լիցքաթափելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին:
Նմանատիպ նյութեր
2101 դիտում
21:50 01-04-2022
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը
2800 դիտում
22:37 24-06-2021
Պուտինն ու Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը
1806 դիտում
16:06 27-11-2020
Պուտինն Անվտանգության խորհրդի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունը
Այս բաժնից
262 դիտում
18:14 17-04-2024
Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հարավաֆրիկյան Հանրապետության դեսպան Շոայբ Կասուն
268 դիտում
18:02 17-04-2024
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ