3453 դիտում
17:08 27-10-2020
Արսեն Հարությունյան․ Այն որակները, որոնք ստացել եմ գորգի վրա կամ մարզադահլիճում, օգտագործեցի նաև առաջնագծում. Armeniasputnik.am
Ազատ ոճի Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը առաջնագիծ մեկնելու որոշման մասին խոսել է [url=https://armeniasputnik.am/karabah/20201025/25061204/es-chgnam-el-ov-gna-arcaxic-ekac-marzikn-u-marzichy-patmumen-txaneri-herosutyan-masin.html]Sputnik Արմենիայի[/url] հետ։
«Ես հայ եմ ու պետք է պաշտպանեմ իմ հայրենիքը, եթե դրա կարիքը կա։ Շատերը դեմ էին, որ մեկնեմ առաջնագիծ։ Բայց, հայրս, որ «Հայդուկ» ջոկատի հրամանատարն է, տեղի տվեց, ու ես իր հետ մեկնեցի Արցախ։ Ինչով կարողացել եմ, օգնել եմ։ Սպորտը յուրաքանչյուր մարզիկին կոփում է նաև հոգեպես։ Այն որակները, որոնք ստացել եմ գորգի վրա կամ մարզադահլիճում, օգտագործեցի նաև առաջնագծում»,- ասում է Հարությունյանը`ընդգծելով, որ մեր զինվորականներն իրոք «դուխով» կռիվ են տալիս, ու նրանց կողքին ընկրկել պարզապես հնարավոր չէ։
Նշվում է, որ երբ հայտնի է դարձել, որ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան որոշում է կայացրել աշխարհի առաջնությունը անցկացնել դեկտեմբերին, հրամանատարները կարողացան համոզել Արսենին արդեն մտածել սպորտի մասին։ Ու նա վերադարձել է Երևան։
«Յոթ օրվա ընթացքում շատ բաներ տեսա, բայց փառք Աստելծո, ոչ մի բանից չվախեցա։ Հետո հրամանատարներն ինձ ասեցին, որ ժամանակն է նախապատրաստվել աշխարհի առաջնությանը։ Հիմա մեր եռագույնը պաշտպանելու այլ տարբերակ ունեմ, ու պատրաստվելու եմ աշխարհի առաջնությանը, չնայած ինչով կարողանում եմ, այժմ էլ եմ օգնում առաջնագծի մեր հերոսներին», – պատմել է Եվրոպայի չեմպիոնը։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
928 դիտում
18:13 03-04-2024
Հայաստանի շախմատիստներից լավագույնը Հայկ Մարտիրոսյանն է
868 դիտում
11:22 03-04-2024
Կրիշտիանու Ռոնալդուն հեղինակել է կարիերայի 65-րդ հեթ-տրիկը. ArmSport.am
2077 դիտում
00:24 03-04-2024
Կայացել է մուայթայի Yerevan Open International Championship միջազգային մրցաշարը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ