211652_close_icon
views-count2102 դիտում article-date 13:01 27-10-2020

Ճապոնիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 3.8 մլն դոլար դրամաշնորհ. ԱԺ-ն վավերացրեց համաձայնագիրը

ՀՀ ազգային ժողովը վավերացրեց համաձայնագիր, որով Ճապոնիայի կառավարությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրելու է մոտ 3.8 մլն դոլար դրամաշնորհ: «[url=https://armenpress.am/arm/news/1032878.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ճապոնիայի կառավարության միջեւ «Տնտեսական եւ սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ստացավ 72 «կողմ» ձայներ: Համաձայնագրը կնքվել է 2020 թվականի հունիսի 30-ին՝ ՀՀ կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև: Համաձայնագիրն ԱԺ նիստում ներկայացնող ՀՀ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը համաձայնագիրը համարեց Հայաստանի և Ճապոնիայի միջև համագործակցության ևս մեկ շատ լավ օրինակ: «Դրամաշնորհը կազմելու է մոտ 3.8 մլն դոլար: Կառավարությունը նպատակահարմար է գտել այս գումարները ծախսելու լիաքարշ շտապ օգնության և «շարժական բժշկական կլինիկա» ավտոմեքենաներ ձեռք բերելու վրա, որոնք լավագույնս կնպաստեն, մասնավորաես, լեռնային շրջաններում բնակչության որակյալ բուժական օգնություն տրամադրելու առումով»,- ասաց փոխնախարարն ու հավելեց, որ տրամադրվող գումարի շրջանակներում ձեռք է բերվելու 47 մեքենա:

Նմանատիպ նյութեր