211652_close_icon
views-count615821 դիտում article-date 20:50 26-10-2020

Դերասան Վահագն Սիմոնյանին կենտրոնի ոստիկանները հայտնաբերել և տեղափոխել են դատարան

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից հայտնաբերվել և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնի նստավայր է տեղափոխվել դերասան Վահագն Սիմոնյանը, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «Պոնչո» մականվամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ հետախուզում էր տվել դատարանը, քանի որ դատավորի վարույթում քննվող ՀՀ քր օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործում Վ. Սիմոնյանը ներգրավված է եղել որպես ամբաստանյալ, ով սակայն մի քանի անգամ դատակոչվել է դատական նիստի, սակայն չի ներկայացել: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր