211652_close_icon
views-count397 դիտում article-date 13:49 26-10-2020

ԱԱՏՄ-ն բժշկական ամբուլատորիաներում և ատամնաբուժական կաբինետներում խախտումներ է արձանագրել

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնել է, որ խախտումներ են արձանագրվել բժշկական ամբուլատորիաներում և ատամնաբուժական կաբինետներում։ «ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արեւմտյան տարածքային կենտրոնի մասնագիտական թիմերը շարունակում են ստուգայցերը․ դրանք այսօր ընդգրկել են Արարատի և Արմավիրի մարզերի բժշկական հաստատություններ, ատամնաբուժական կաբինետներ, բանկեր և սպասարկման կազմակերպություններ։ Ստուգայցերն առողջության առաջնային պահպանման բժշկական ամբուլատորիաներում և ատամնաբուժական կաբինետներում արձանագրել են բժշկական իրերի ախտահանման և թափոնների տեղափոխման գործընթացի խախտումներ։ Բացի այդ՝ բժշկական հաստատության ղեկավարի հրամանով նշանակված չեն եղել COVID-19 հսկողության պատասխանատուներ։ Տրվել են խախտումները հրատապ վերացնելու կարգադրագրեր։ Ստուգայցերն ուժեղացված ռեժիմով շարունակվում են»,-նշված է ԱԱՏՄ ֆեյսբուքյան գրառման մեջ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր