211652_close_icon
views-count377 դիտում article-date 12:57 26-10-2020

319 դեպք, որից 173-ը՝ արտակարգ. ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը

ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հոկտեմբերի 19-25-ը գրանցվել է 319 դեպք, որից 173-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 105 հրդեհի, 1 փլուզման, 1 ջրահեղձման, 10 ինքնասպանության փորձի, 2 օձի հայտնաբերման դեպք, 56 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 101 կենցաղային կանչ. տուժել է 84 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 4 քաղաքացի: ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 12 մահ: Արձանագրվել է թունավորման 5 դեպք: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Նմանատիպ նյութեր