211652_close_icon
views-count12712 դիտում article-date 12:10 26-10-2020

Ստի պայքարը ճշմարտության դեմ. ինչպե՞ս են Արցախում հարձակման ենթարկվել լրագրողները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. aravot.am

[url=https://www.aravot.am/2020/10/26/1146666/?fbclid=IwAR2x4eqK5nLcwytiq9Ju6Q61FJy2SLT3airVuCKultJflc_DfQPUnf29s1Y]Aravot.am[/url]-ը գրում է. ««Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Սերգեյ Չամանյանը Արցախում զրուցել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ պարզելու լրագրողների հարձակման ենթարկվելու մանրամասները։ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի լրատվական ծառայության ներկայացուցիչ Սուրեն Սարումյանը վստահ է, որ թշնամին միտումնավոր է հարվածել լրագրողների ուղղությամբ։ «Բոլոր լրագրողներն ունեցել են տարբերակիչ նշաններ, զրահաբաճկոնների եւ կասկաների վրա PRESS գրությունը, նույնիսկ մեքենաների վրա և դրանց տանիքին կա նույն գրությունը: Ես վստահ եմ, որ նրանք տեսել են, նրանք գիտեն և նպատակաուղղված հարվածել են, քանի որ, եթե մի կողմը կազմակերպում է իր գործողությունները ստի միջոցով՝ պատմության կեղծման, և այս պահին շրջանառվող կեղծիքի, նրա համար թշնամին, առաջին հերթին, և նա է, ով ասում է ճշմարտությունը։ Մենք ունենք այդ փորձը նաև 2016-ի պատերազմի ժամանակ, նրանք Ադրբեջանից ուղղակի դուրս էին շպրտել բոլոր լրագրողներին, քանի որ այստեղ էլ է ստի պայքարը ճշմարտության դեմ։ Եթե հետևենք նրանց նյութերին, ես վստահեցնում եմ, որ այնտեղ չկա ոչ մի ճշմարտացի տող, ոչ մի ճշմարիտ միտք, և եթե հետևենք այդ նյութերի երանգին, կնկատենք, որ նրանք նաև դիմում են կաշառքների, խավիարային դիվանագիտության օգնությանը։ Ես նկատի չունեմ լրագրողներին, այլ, այսպես կոչված, քաղաքագետներին ու վերլուծաբաններին, որոնք բացեիբաց տարածում են ադրբեջանական դիրքորոշումը»։ [b]Սերգեյ Չամանյան-Ադրբեջանական կողմը հայտարարել էր, թե իբր լրագրողներին հատուկ են տարել այն վայրը, որտեղ սպասվում էր հրետանային կամ հրթիռային ռումբային հարված։ Ինչպե՞ս կմեկնաբանեք, ի՞նչ ազդեցություն ունեցավ այս լուրը։ [/b] Սուրեն Սարումյան-Ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական սուտն է։ Որքան էլ նրանք ասեն, որ իրենք միայն լեգիտիմ ռազմական թիրախների ուղղությամբ են հարվածել։ Նրանք նպատակաուղղված երկու անգամ հարվածել են Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ խոսք անգամ լինել չի կարող, որ հայկական կողմը հատուկ է տարել լրագրողներին այնտեղ, որտեղ սպասվում է կրակահերթ, քանի որ գնդակոծությունն սպասվում է ամենուր։ [b]Սերգեյ Չամանյան-Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գնդակոծության դեպքում կարելի՞ է արդյոք համարել, որ առաջին հարվածը եկեղեցուն խայծ էր լրագրողների համար, իմանալով, որ լրագրողները միշտ շտապում են դեպքի վայր, և մեկ ժամվա ընթացքում տեղի ունեցած երկրորդ հարվածը կրկին ուղղված էր լրագրողների դեմ։ [/b] Սուրեն Սարումյան-Նման տեսակետ կա, գոյության հիմքեր ունի, քանի որ հարվածը նպատակաուղղված էր։ Այստեղ հնարավոր չէ խոսել ինչ-որ կույր կրակոցի, ինչ-որ արկի պատահական ընկնելու մասին, հարվածել են կառավարվող զինամթերքի միջոցով, հետևաբար նրանց հաշվարկներում կարող էր նման բան լինել: Չէ՞ որ եկեղեցին ռազմական թիրախ չէ։ [b]Սերգեյ Չամանյան- Ադրբեջանական կողմի զավեշտը երևի լսել եք, թե իբր մենք ենք հարվածել մեր եկեղեցուն, հետո իրենք իրենց հակասել էին՝ ասելով, թե իբր իրենք հարվածել են հայկական, արցախյան ռազմական կազմավորումները ոչնչացնելու հաշվարկով, որոնք այդ պահին նախքան առաջնագիծ գնալը աղոթում էին: [/b] Սուրեն Սարումյան- Դա էլ է սուտ, որովհետև այնտեղ մի քանի պահեստազորայիններ մոմեր էին վառում, և ես չեմ կարծում, որ եթե այնտեղ ոչ թե մի քանի, այլ, ասենք, 10-20 պահեստազորային լիներ, դա արդարացնում է եկեղեցուն հարված հասցնելը։ Դուք գիտեք, որ պատերազմն ունի իր կանոնները՝ գրված և չգրված, և եթե մարդն ինքն իրեն հարգում է, պետք է հետևի այդ կանոններին։ Նույնիսկ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ դիպուկահարները մի իրավիճակ ունեին, երբ նրանք երբեք չեն կրակել մարդկանց վրա, եթե մարդիկ գտնվում են նմանօրինակ իրավիճակում, քանի որ դա պատերազմի չգրված օրենք է, չի կարելի այդպես վարվել: Օրինակ, եթե հոսպիտալում բուժվում են վիրավոր զինծառայողներ, միթե՞ դա նշանակում է, որ կարելի է հարվածել հոսպիտալին։ Իսկ Ադրբեջանը հարվածել է հյուսիսային ուղղությամբ տեղակայված հոսպիտալներից մեկին։ Եվ, ի դեպ, իմ տեղեկություններով, այնտեղ բուժվում էին նաև ադրբեջանցի վիրավոր զինծառայողները։ Համացանցում արդեն կան կադրեր, թե ինչպես է Ստեփանակերտի հիվանդանոցում բուժում ստանում ադրբեջանցի զինծառայողը։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2020/10/26/1146666/?fbclid=IwAR2x4eqK5nLcwytiq9Ju6Q61FJy2SLT3airVuCKultJflc_DfQPUnf29s1Y]կայքում[/url]։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր