211652_close_icon
views-count3395 դիտում article-date 09:57 26-10-2020

Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում աշխատող օտարերկրացի լրագրողի է թիրախավորել. Արմենպրես. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ադրբեջանի Զինված ուժերը դարձյալ Արցախի Հանրապետության տարածքում աշխատող օտարերկրացի լրագրողի է թիրախավորել: «[url=https://armenpress.am/arm/news/1032736.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ ռուս լրագրող Դարյա Ասլամովան «Տելեգրամ»-ի իր ալիքում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է արկն ընկնում նրանից 200 մետր հեռավորության վրա, երբ Ասլամովան հարցազրույց էր վերցնում հայ զինծառայողից: «Ես ողջ եմ: Այսօր իմ հերթական ծննդյան օրն է: Արկը պայթեց 200 մետր հեռավորության վրա այն մեքենայից, որի մոտ ես հարցազրույց էի անցկացնում: Պայթյունի պահը երևում է տեսանյութում: Մենք մոտ 500 մետր դեպքի վայրից հեռանալուց հետո միայն հասկացանք, որ արկը վնասել է յուղի տարրան և պատուհանը»,- գրել է Ասլամովան: Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների հետևանքով Արցախում մի շարք հայ և օտարերկրացի լրագրողներ են տուժել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր