211652_close_icon
views-count463 դիտում article-date 23:18 25-10-2020

«Արարատ» ֆուտբոլային ակումբը շարունակում է կապի մեջ մնալ առաջնագծի հետ և հնարավոր ամեն ինչ անել Արցախում կռվող մեր մարտիկների համար

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը շարունակում է կապի մեջ մնալ առաջնագծի հետ և հնարավոր ամեն ինչ անել Արցախում կռվող մեր մարտիկների համար, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Նպատակային անհարժեշտ օգնության արդեն երրորդ խմբաքանակն է «Արարատի» կողմից ուղարկվում առաջնագիծ: «Արարատ-2»-ի ֆուտբոլիստներն ու մարզիչները արյուն են հանձնել՝ օգնելով համալրել Արցախի համար նախատեսված արյան պաշարները: Արցախցի երեխաները հնարավորություն են ստացել մարզվելու «Արարատի» մանկապատանեկան թիմերում: «Արարատի» ֆուտբոլիստներն ու աշխատակազմը գումար են հանգանակել Արցախի համար: Եվ ամենակարևորը. Ռազմական գործողությունների առաջին օրվանից Արցախի հիվանդանոցներից մեկում մեր հայրենակիցներին է օգնում «Արարատի» բժշկական ծառայության ներկայացուցիչ Հրանտ Աշճյանը: Արցախ է մեկնում նաև մեր բժշկական ծառայության մեկ այլ ներկայացուցիչ Կարեն Մկրտչյանը։ Արդեն մի քանի օր է առաջնագծում է «Արարատի» մամուլի քարտուղար Գրիգոր Գրիգորյանը: Խոնարհվում ենք Արցախում կռվող մեր բոլոր հայրենակիցների առջև և սպասում ենք նրանց հաղթական վերադարձին:

Նմանատիպ նյութեր