211652_close_icon
views-count27544 դիտում article-date 20:57 25-10-2020

Թշնամին վերջին ճիգերն է գործադրում, տոտալ մոբիլիզացիայի դեպքում կհաղթենք. «Արաբո» ջոկատի հրամանատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Tert.am

Մենք կանգ չենք առնելու, կռվելու ենք մինչև վերջ, այլ ճանապարհ չկա, քան հանուն հայրենիքի զենքը ձեռքին անմահանալը: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/10/25/Eghiazaryan/3426073?fbclid=IwAR1WnLUGA4hRExVFeUCtIdEKuHY4fJVDawX_gb3h9Ve7REUC8ppuH7Ezy0w]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, ով առաջնագծից եկել է նահատակված քրոջ որդու հուղարկավորությանը մասնակցելու համար: «Մենք պետք է համատարած մոբիլիզացիա հայտարենք, չպետք է լսենք թաքնվողներին, պոռոտախոսներին: Ամեն մի հայ տղամարդ պիտի գիտակցի մի բան՝ զենքը ձեռքին հայրենիքը պաշտպանել է պետք, եթե չեն ցանկանում գաղթական դառնալ, մենք հայրենով պարիսպ պիտի դառնանք: Պետք է գնանք զինկոմիսարիտաները, զորք կազմենք ու կենաց ու մահի կռվի մասնակցենք: Պիտի այս ամենի վերջը դնենք: Իշխանությունները պետք է արագ գործեն, տոտալ մոբիլիզացիա է անհրաժեշտ թշնամու վայրագություններին վերջ տալու համար: Ինժեներական գործ պիտի սկսենք, ամբողջ խրամատները պետք է պարսպապատել, տոտալ մոբիլիզացիայի դեպքում կհաղթենք. թշնամին վերջին ճիգերն է գործադրում »,-ասաց նա: Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր