211652_close_icon
views-count3706 դիտում article-date 21:41 25-10-2020

Արցախի Հանրապետության ՊԲ կարիքների համար քնապարկերի անհրաժեշտ քանակը լրացված է

Արցախի Պաշտպանության բանակն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է. «Խորին երախտագիտություն հայտնելով մեր քաղաքացիներին` բանակի կարիքների համար անհրաժեշտ նյութական միջոցների ձեռք բերմանն արագ արձագանքելու համար, միևնույն ժամանակ հայտնում ենք, որ այս պահի դրությամբ Արցախի Հանրապետության ՊԲ կարիքների համար ՔՆԱՊԱՐԿԵՐԻ անհրաժեշտ քանակը լրացված է և պարբերաբար իրականացվում է մատակարարում: Մեր հայրենակիցներին խնդրում ենք լրացուցիչ միջոցներ չծախսել ԱՀ ՊԲ-ի համար ոչ հրատապ նյութական միջոցներ ձեռք բերելու կամ արտադրելու համար: Անհրաժեշտության դեպքում ԱՀ ՊԲ-ն հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ: Ինչ վերաբերվում է քնապարկերի անհրաժեշտության մասին ահազանգերին, խնդրում ենք նման դեպքերում դիմողներին ուղղորդել ԱՀ ՊԲ համապատասխան թիկունքային ծառայություն»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր