1026 դիտում
23:56 25-10-2020
Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությունը հարգանքի տուրք մատուցեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր է այցելել Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նրանց ուղեկցում էին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը և Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը: Այցելուներին դիմավորել է թանգարան-ինստիտուտի տնօրենի տեղակալ Լուսինե Աբրահամյանը:
Նրանք ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով 1915 թվականի զոհերի հիշատակին:
Nouvelle d’Arménie պարբերականն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 15 հոգանոց պատվիրակությունը մինչև հոկտեմբերի 27-ը ծրագրված այցի ընթացքում լինելու է նաև Արցախում: Նրանք տեղում կծանոթանան Ադրբեջանի, Թուրքիայի և ահաբեկիչների սանձազերծած ագրեսիայի և ռազմական գործողությունների հետևանքով այնտեղ ստեղծված իրավիճակին
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
3422 դիտում
09:53 13-10-2018
Կանադայի վարչապետը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
2309 դիտում
16:14 07-02-2017
Շվեդիայի խորհրդարանական պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Այս բաժնից
469 դիտում
18:38 19-04-2024
ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը
268 դիտում
18:27 19-04-2024
Անահիտ Մանասյանն ընդունել է Իրանի դեսպանի գլխավորած պատվիրակությանը