211652_close_icon
views-count2601 դիտում article-date 13:50 25-10-2020

Իսրայելի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել ընդդեմ Նեթանյահուի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[url=https://www.tert.am/am/news/2020/10/25/Israel/3427112?fbclid=IwAR02VpTvSkOpyFFWQqYozBa33EIYJ6ydxq2HHqVzmwqI-FcBJYSBKvcBvqA]Tert.am[/url]-ը գրում է. Իսրայելի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել ընդդեմ երկրի վարչապետ Բինյամին Նեթանյահուի․ հազարավոր մասնակիցներ իրենց վրդովմունքն են հայտնել կորոնավիրուսի դեմ կառավարության անարդունավետ պայքարի, Նեթանյահուի մասնակցությամբ կոռուպցիոն գործընթացների և Իսրայելի տնտեսական իրադրության կապակցությամբ, հաղորդում է The Jerusalem Post-ը: Նշվում է, որ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել ինչպես Իսրայելի բոլոր խոշոր քաղաքներում՝ Թել Ավիվում, Երուսաղեմում և Հայֆայում, այնպես էլ փոքր բնակավայրերում: Հաղորդագրություններ են ստացվել նաև բախումների և ցուցարարների հանդեպ հարձակումների մասին: Ոստիկանությունը ձերբակալել է 7 ցուցարարների՝ «ոստիկանների վրա հարձակելու և հասարակական կարգը խախտելու համար», ասվում է ոստիկանության հայտարարության մեջ: Maariv հրատարակության հաղորդագրության մեջ նշվում է, որ նրանցից 4-ը ձերբակալվել են Թել Ավիվում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր