211652_close_icon
views-count3579 դիտում article-date 23:36 25-10-2020

ԱՄՆ քաղաքացիների դեմ հավանական ահաբեկչությունների պատճառով Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը դադարեցրել է վիզաների բոլոր ծառայությունները

ԱՄՆ-ը ժամանակավորապես դադարեցրել է Թուրքիայում գտնվող Ամերիկայի քաղաքացիների և վիզաների բոլոր ծառայությունները Ստամբուլում ԱՄՆ քաղաքացիների դեմ հավանական ահաբեկչությունների և առևանգումների մասին «հավաստի հաղորդումների» պատճառով, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5633571.html]Ամերիկայի Ձայնը[/url]: «Թուրքիայում ԱՄՆ ներկայացուցչությունը հավաստի հաղորդումներ է ստացել Ստամբուլում ԱՄՆ քաղաքացիների և օտարերկրյա քաղաքացիների դեմ հնարավոր ահաբեկչությունների և առևանգումների մասին, ինչպես նաև ԱՄՆ գլխավորհյուպատոսության և Թուրքիայի հնարավոր այլ վայրերի դեմ», - ասվում է Թուրքիայում ԱՄՆ դեսպանությանհայտարարության մեջ: Վերջինս ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ էր տալիս «լուրջ զգուշություն ցուցաբերել» այն վայրերում, որտեղ ամերիկացիներըև այլ օտարերկրյա քաղաքացիներ են հավաքվում, «այդ թվում` մեծ գրասենյակային շենքերում և առևտրի կենտրոններում»: Անկարայում ԱՄՆ դեսպանատան խոսնակը CBS News-ին ասել է, որ նախազգուշացումը տրվել է «անվտանգության պայմանների շարունակական գնահատման արդյունքում»: Մամուլի խոսնակը նաև շնորհակալություն է հայտնել Թուրքիայի կառավարությանը «Թուրքիայում բնակվող ամերիկացիների, ինչպես նաև մեր դեսպանություն և հյուպատոսություններ այցելող Թուրքիայի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար»:

Նմանատիպ նյութեր