211652_close_icon
views-count408 դիտում article-date 09:59 24-10-2020

Անկախության ճանաչումը կապահովի արցախահայության պաշտպանությունը․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Արցախահայության դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սեպտեմբերի 27-ից շարունակաբար իրականացվող պատերազմական հանցագործությունները կանխելու միջոցներից մեկը Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն է, ինչը կերաշխավորի միջազգային ներգրավվածությունը այդ տարածաշրջանում։ «Եվրոպայի ազատ դաշինք» (ԵԱԴ) կուսակցության նախաձեռնությամբ կազմակերպվել էր օնլայն ձևաչափով հանդիպում-քննարկում Արցախի Հանրապետության ներկայացուցիչների հետ։ Կուսակցության փոխնախագահ Լորենա Լոպես դե Լակալեն նշեց, որ իրենց կուսակցության նպատակն է գործելու և այս քննարկումն այդ նպատակով էր կազմակերպվել. «Պատրաստ ենք օգնելու։ Սա միայն սկիզբն է, մենք պարտավոր ենք արձագանքել, մենք չենք կարող հուսահատեցնել մարդկանց»։ Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի խոսքով, միջազգային հանրությունը պարտավորություն ունի պաշտպանելու արցախահայության իրավունքները, անգամ առանց անկախության ճանաչման, սակայն դա չի անում։ Մինչդեռ անհրաժեշտ է, որպեսզի միջազգային վերպետական կառույցները՝ ՄԱԿ-ը, ԵԽ-ն, ԵՄ-ն, նաև մարդու իրավունքների ոչ պետական կառույցները ներկայացուցչություններ ուղարկեն Արցախ՝ արձանագրելու համար այն ամենը, ինչ կատարվում է այնտեղ այս օրերին, և պատժամիջոցներ սահմանեն Ադրբեջանի ու Թուրքիայի հանդեպ։ «Սա է միակ տարբերակը կանխելու Արցախի հանդեպ պատերազմական հանցագործությունները»,- ասաց նա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր