211652_close_icon
views-count390 դիտում article-date 22:41 23-10-2020

Իտալական «Սիենան» առաջիկա խաղում իր աջակցությունը ցույց կտա Արցախին

«Սիենա» (ACN Siena) ՖԱ-ի առաջիկա կիրակի օրը՝ հոկտեմբերի 25-ին, «Գրասինայի» դեմ կայանալիք խաղը անցնելու է՝ «Արցախի ճանաչու՛մ» կարգախոսով։ Տրիբունաներում տեղադրվելու են Հայաստանի Եռագույնի գույներով և ի պաշտպանություն Արցախի կարգախոսներով բաներներ։ Խաղի տոմսերի վաճառքից ստացվելիք ողջ հասույթը փոխանցվելու է Հայաստան համահայկական հիմնադրամին (Hayastan All Armenian Fund). Խաղին ներկա են գտնվելու Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը և Սիենայի քաղաքապետ Լուիջի դե Մոսսին։ Այս ակցիան իրականացվում է իտալական Սիենա քաղաքի կողմից Արցախի անկախության պաշտոնական ճանաչման ջանքերի շրջանակներում։ «Նոա» հոլդինգը, որը հանդիսանում է Հայաստանի գործող գավաթակիր և փոխչեմպիոն Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբի հիմնադիրը, այս տարվա օգոստոսին ձեռք էր բերել իտալական C սերիայի «Սիենա» ակումբը։ «Սիենա»-ն ստեղծվել է 1904 թվականին: Սերիա Ա-ին առաջին անգամ մասնակցել է 2003/04 մրցաշրջանում: «Սիենա»-ն իր տնային հանդիպումներն անցկացնում է «Արտեմիո Ֆրանկի» մարզադաշտում, որը կարող է ընդունել 15373 հանդիսական, և գտնվում է Տոսկանա շրջանի Սիենա քաղաքի կենտրոնում»,-ասված է «Նոա» ՖԱ-ի հայտարարությունում:

Նմանատիպ նյութեր