211652_close_icon
views-count8539 դիտում article-date 18:28 23-10-2020

Կորոնավիրուսից մահացել է ՖԻՄԱ մարզական ակումբի ղեկավարը

Պայմանավորված նոր կորոնավիրուսային համավարակով` Կյանքից անժամանակ հեռացել է ՀՖԿՍՊԻ «ՖԻՄԱ» մարզական ակումբի ղեկավար, ՀՖԿՍՊԻ Արհեստակցական միության ղեկավար, Ըմբշամարտի և արևելյան մարզաձևերի ամբիոնի դասախոս Անդրանիկ Անդիկյանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ֆեյսբուքյան էջը: «Լինելով Հայաստանում ձյուդոյի նվիրյալներից մասնագիտական կյանքը նվիրելով ՀՀ-ում սպորտի զարգացմանը և ՀՖԿՍՊԻ-ին, մշտապես ներդնելով մարդկային և մասնագիտական որակները եղել է սիրված, գնահատված բոլորի կողմից: Ցավում ենք մեծ կորստի համար, վշտակցում ընտանիքին, հարազատներին, սիրված մարզչի սաներին: Նա իր վառ անհատականությամբ միշտ կմնա մեր սրտերում…»,- գրված է հաղորդագրության մեջ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր