211652_close_icon
views-count37202 դիտում article-date 15:30 23-10-2020

Անհայտ անձը կամ անձինք վնասել են Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Արտաշատ քաղաքի հատվածում տեղադրված արագաչափ սարքը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում գույքի դիտավորությամբ ոչնչացում փաստով նյութեր են նախապատրաստվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոկտեմբերի 20-ին ոստիկանության Արտաշատի բաժին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Արտաշատ քաղաքից դեպի Երևան տանող հատվածը ֆիքսող արագաչափ սարքի ապակիները վնասված են։ Պարզվել է, որ կոտրված է սարքի ապակիները, դեղին գույնի լուսարձակը և պաշտպանիչ վահանակը։ Կատարվածի մասին «Էլիպս» ՍՊԸ ճարտարագետ-կարգավորող Տիգրան Սաղաթելյանի կողմից հաղորդում է ստացվել։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր