211652_close_icon
views-count46173 դիտում article-date 21:06 22-10-2020

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սկսվել է հայ ազգի նկատմամբ գործած հանցագործություններից. Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ ԱՄՆ-ն կօգնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: [url=https://tass.ru/politika/9792147]ТАСС[/url] գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Պուտինը հայտնել է «Վալդայ» ակումբի նիստում: «Երկու երկրների ԱԳ նախարարները հերթական անգամ եկել էին մեզ մոտ (Մոսկվա): Ամսի 23-ին նրանք հանդիպում են Վաշինգտոնում: Ես մեծ հույսեր ունեմ, որ մեր ամերիկացի գործընկերները կգործեն մեզ հետ համատեղ, կօգնեն հակամարտության կարգավորմանը»,- ասել է ՌԴ առաջնորդը: ՌԴ նախագահը քննարկման ժամանակ ասել է նաև, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև սկզբում ունեցել է էթնիկական առճակատումների բնույթ և սկսվել է հայ ազգի նկատմամբ գործած հանցագործություններից: «Այս հակամարտությունը չի սկսվել որպես զուտ միջպետական հակամարտություն և տարածքների համար պայքար, այն սկսվել է էթնիկական առճակատումներից: Ցավոք, դա փաստ է, երբ Սումգայիթում, ապա Լեռնային Ղարաբաղում իրագործվեցին դաժան հանցագործություններ հայ ազգի նկատմամբ: Հենց սա ամբողջությամբ մենք պետք է հաշվի առնենք»,- ասել է Վլադիմիր Պուտինը: Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների նոր փուլի մեկնարկից ի վեր երկու կողմերից շուրջ 5 հազար մարդ է զոհվել,- նշել է Վ. Պուտինը::

Նմանատիպ նյութեր