211652_close_icon
views-count286976 դիտում article-date 19:27 22-10-2020

«Իրավիճակի բացասական զարգացման դեպքում ստիպված կլինենք ռազմական գործողություններ վարել Ադրբեջանի դեմ». ռուս ռազմական փորձագետը մեկնաբանել է Հայաստանում դեսանտային գործողութան հավանականությունը

[url=https://www.tert.am/am/news/2020/10/22/expert/3425472?fbclid=IwAR0tkLOKRNUbIYQk3P5JSMsxw5vLQRbDIloZHjum2It376ZE_Qi-xxmghXw]Tert.am[/url]-ը գրում է. Այն հանգամանքը, որ Հայաստանը հայտնվել է ռազմական մեկուսացման մեջ, արդեն իսկ ագրեսիայի դրսևորում է նրա դեմ: [url=https://vz.ru/news/2020/10/22/1066700.html?fbclid=IwAR20qF0BO3nnNU3JI8T2xsB-zHJKJZPFgrqwo5CLvpybexFrq_lcyN2UZIo]Взгляд[/url]-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել ռազմական փորձագետ Կոնստանտին Սիվկովը՝ մեկնաբանելով ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հայտարարությունը Հայաստանում Ռուսաստանի հնարավոր դեսանտային գործողության մասին: «Առաջին հերթին, Հայաստանում գործում է ռուսական ռազմաբազա: Այնտեղ տեղակայված ստորաբաժանումների ուժերը բավարար են, որպեսզի ազդեցություն ունենան Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության ելքի վրա: Երկրորդ հերթին, ինչ վերաբերում է Գյումրիի ռազմաբազայից դուրս ռուսական զորքերի և ավիացիայի գործողություններին, այստեղ ստիպված կլինենք հարցը լուծել վրաստանի տարածքով օդային միջանցը «ճեղքելու» եղանակով»,- ասել է ռազմական գիտությունների դոկտոր Կոնստանտին Սիվկովը: «Հաշվի առնելով Ռուսաստանի և Ադրբեջանի ընդհանուր սահմանը և այն հանգամանքը, որ իրավիճակի բացասական զարգացման դեպքում ստիպված կլինենք ռազմական գործողություններ վարել հենց Ադրբեջանի դեմ, «խաղաղության պարտադրելու» առաջադրանքը հնարավոր կլինի լուծել Ադրբեջանի ուղղությամբ ավիահարվածներ հասցնելու միջոցով՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ապաշրջափակման նպատակով»,- հավելել է փորձագետը պարբերականի հետ զրույցում: Մասնագետի կարծիքով՝ այսօրվա դրությամբ հայ-ադրբեջանական հակամարտությանը Ռուսաստանի մասնակցության համար առնվազն երկու օրինական հիմնավորում կա: «Առաջինն այն է, որ Հայաստանը մեկուսացման մեջ է հայտնվել: Դա ինքնին ագրեսիայի դրսևորում է: Երկրորդն այն է, որ Ադրբեջանը հարվածներ է հասցնում Հայաստանի տարածքի ուղղությամբ»,-շեշտել է Սիվկովը: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/10/22/expert/3425472?fbclid=IwAR0tkLOKRNUbIYQk3P5JSMsxw5vLQRbDIloZHjum2It376ZE_Qi-xxmghXw]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր