211652_close_icon
views-count1870 դիտում article-date 13:24 22-10-2020

Միայն հոկտեմբերի 21-ին ԼՂ հակամարտության գոտուց ավելի քան 70 հրթիռ ընկել է Իրանի հյուսիս-արևմուտքում

Ղարաբաղյան հակամարտության գոտուց հոկտեմբերի 21-ին 71 հրթիռ է ընկել Իրանի հյուսիսարևմտյան Խոդաֆարին քաղաքի տարածքում: Ինչպես հաղորդում է [url=https://iranpress.com/content/28853]Iranpress[/url]-ը, այդ մասին հայտարարել է Արևելյան Ադրբեջան նահանգի անվտանգության և քաղաքականության հարցերով նահանգապետի տեղակալ Ալիյար Ռասթգուն։ «Հրթիռներն ընկել են մի քանի գյուղերի վրա, սակայն, բարեբախտաբար, զոհեր չեն եղել»,-ասել է նա: Նա նշել է, որ ԼՂ հակամարտության կողմերին զգուշացրել են նման գործողությունների անթույլատրելիության մասին, բացի այդ, իշխանությունները միջոցներ են ձեռնարկել հետագայում նման միջադեպերը կանխելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր