211652_close_icon
views-count8239 դիտում article-date 10:20 22-10-2020

Ադրբեջանին պետք է վերջնագիր ներկայացվի՝ կամ դադարեցնում է պատերազմը, կամ համանախագահները ճանաչում են Արցախը. Բեքարյան

Պետությունների եւ միջազգային կառույցների կողմից անհապաղ պետք է սկսի եւ թափ առնի Արցախի անկախության ճանաչումը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանը: Նա, մասնավորապես, նշել է. «- Հանուն Արցախի ժողովրդի գոյության, - հանուն մարդու անօտարելի իրավունքների պաշտպանության, - հանուն միջազգային ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարի, - հանուն միջազգային իրավակարգի լիակատար չփշրման, - հանուն խաղաղության, - հանուն ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիության գործնական ապահովման, - հանուն համամարդկային արժեքների պաշտպանության, - հանուն պետությունների եւ միջազգային կառույցների սեփական հեղինակության, - հանուն անտարբերության խավարի նկատմամբ` արդարության համար պայքարի հաղթանակի (յուրաքանչյուր անհատի ներգրավմամբ` աշխարհի որ հատվածում էլ որ նա լինի), - հանուն ներկայի եւ ապագայի. 1. Պետությունների եւ միջազգային կառույցների կողմից անհապաղ պետք է սկսի եւ թափ առնի Արցախի անկախության ճանաչումը, 2. ՄԽ համանախագահ երկրների կողմից միասնաբար, կամ յուրաքանչյուրի կողմից առանձին` Ադրբեջանին պետք է ներկայացվի շատ հստակ եւ կարճ ժամկետ ունեցող վերջնագիր - կամ Ադրբեջանը նշված ժամկետի մեջ դադարեցնում է ցանկացած ռազմական գործողություն եւ առանց նախապայմանների վերադառնում բանակցային գործընթաց, կամ` համանախագահները ճանաչում են Արցախի անկախությունը, 3. Ադրբեջանի համար պետք է լինի միանշանակ` կոնֆլիկտի կարգավորման քաղաքական բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն ու միայն հրադադարի լիարժեք հաստատման եւ վերահսկման մեխանիզմների գործարկման պարագայում, 4. Ադրբեջանի առկա պահվածքից չհրաժարվելը պետք է միարժեք փոխի բանակցությունների բովանդակությունը. այն է` բանակցություններ անկախության թեկուզեւ մասնակի ճանաչում ստացած Արցախի եւ Ադրբեջանի սահմանների հստակեցման շուրջ: ՌԴ, Ֆրանսիա, բարեկամ երկրներ, ԵՄ, ԱՄՆ, պետություններ, միջազգային կառույցներ, անհատներ, դիվանագետներ, Սփյուռք. շատ արագ գործելու ժամանակն է, յուրաքանչյուր րոպե հապաղման գինը` մարդկային կյանքեր են»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր