211652_close_icon
views-count4864 դիտում article-date 10:13 22-10-2020

Մեր հարվածներն անդառնալի կորուսներ են պատճառում թշնամուն․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Մերձարաքսյան հատվածում՝ Իշխանաձորի և Խուդաֆերինի ջրամբարի ուղղությամբ հայկական ուժերի կործանարար հակահարվածը չնայած մեր ռազմական փորձագետները և զինված ուժերի ներկայացուցիչները որակում են որպես պատերազմական ընթացիկ մարտավարական գործողություն և հերթական հաջող դրվագ, բայց այն իրականում էական բեկում մտցրեց ռազմական գործողությունների ընթացքի մեջ: Այս գործողությանը սպասում էին և՛ խրամատում ամենօրյա մարտ վարող զինվորը, և՛ ռազմաճակատին հայացքը հառած մեր ժողովուրդը և նրա բարեկամները: Հաղթական ժամը մոտենում է: Այն մոտենում է մերձարաքսյան և ռազմաճակատի մյուս հատվածներում տարվող հերոսական ճակատամարտերի արդյունքում: Այդ հարվածները անդառնալի կորուստներ են հասցնում ադրբեջանաթուրքական ուժերին՝ կազմաքանդելով դրանք ու ստիպելով գնալ զինադադարի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր