211652_close_icon
views-count1900 դիտում article-date 09:31 22-10-2020

Արտաբյուջե չի լինի. բոլոր տեսակի պետական եկամուտները ուղղվում են պետբյուջե. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը որոշել է լուծարել ոստիկանության արտաբյուջետային ֆոնդը, քանի որ ոստիկանության կողմից պայմանագրային հիմունքներով իրականացվող ծառայությունների գումարն ամբողջությամբ գնում է պետբյուջե: Նախկին իշխանությունների օրոք տարբեր պետական կառույցներ ունեին արտաբյուջետային ֆոնդեր, որոնք օգտագործում էին տվյալ կառույցի աշխատակիցների պարգևավճարների կամ այլ նպատակներով: Գործող իշխանությունը որոշել է հրաժարվել այդ արատավոր գործելաոճից, բոլոր տեսակի պետական եկամուտները ուղղվում են պետբյուջե, և ծախսերն էլ ֆինանսավորվում են պետական բյուջեի միջոցներով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր