211652_close_icon
views-count146325 դիտում article-date 10:52 21-10-2020

Ադրբեջանցիները ԼՂ ամբողջ ճակատով սրընթաց փախուստի են դիմում․ Волна Каспия

Հայկական զինված ուժերը ԼՂ-ում անցել են հակահարձակման՝ ստիպելով Ադրբեջանի ԶՈՒ-ին նահանջել և բառացիորեն փախչել։ Ինչպես հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/10/21/Artsakh/3424500?fbclid=IwAR25Q8L1bnGAzIPPflLhl5IgQBIU2kWAdEWo6RT1mHGeOUJJR3WzUO5mDy0]Tert.am[/url]-ը՝ հղում անելով Волна Каспия թերթին, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը հիմնական հարվածը հասցրել է Խուդաֆերինի ջրամբարի շրջանում՝ ադրբեջանական ուժերը մասնատելով 2 մասի, իսկ ադրբեջանական զորքերի գլխին սպառնալիքն է կախվել։ Փորձելով խուսափել հետագա ոչնչացումից՝ ադրբեջանցիները հնարավորինս արագ նահանջում են։ Սակայն օղակում հայտնված ադրբեջանական հսկայական խմբավորմանը դա արդեն չի օգնի. նրանք շրջափակումից դուրս գալու շանս այլևս չունեն, գրում է աղբյուրը։ «Ղարաբաղի Պաշտպանության բանակի այս գործողության հաջողության դեպքում, վերջ կտրվի Ադրբեջանի զինված ուժերի հարձակողական ակտիվությանը․ նրան չի մնա ո՛չ կենդանի ուժ, ո՛չ տեխնիկա, ո՛չ ռեսուրսներ, ո՛չ մոտիվացիա, և նույնիսկ Թուրքիայի նախագահ Էրդողանը, ամենայն հավանականությամբ, երես կթեքի իր անհաջող ադրբեջանցի դաշնակցից»,-գրում է աղբյուրը՝ Ալիևի կողմից բռնի ռազմաճակատ ուղարկված Ադրբեջանի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչներին կոչ անելով ցանկացած հնարավորության դեպքում փրկել իրենց կյանքը, քանի որ ադրբեջանական բանակի կորուստները շատ մեծ են լինելու։

Նմանատիպ նյութեր