211652_close_icon
views-count4850 դիտում article-date 09:55 21-10-2020

Հայաստանը հնարավորություն ունի արտոնյալ պայմաններով Ղազախստանից բենզին ներկրել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանը հնարավորություն ունի արտոնյալ պայմաններով Ղազախստանից բենզին ներկրել: «Այն, որ համաձայնագիրն ուժի մեջ է, և հնարավորություն կա ներկրել նաև Ղազախստանից, դա փաստ է: Արդեն այդ հնարավորությունը գործում է»,- այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նշենք, որ Ղազախստանի իշխանությունները այս տարվա ապրիլի 1-ից զրոյացրել են նավթամթերքի արտահանման տուրքերը բոլորի համար՝ կապված նավթի գների անկման հետ, սակայն հետագայում դրանք կարող են վերականգնվել, ինչը արդեն չի անդրադառնա Հայաստանի վրա: Բացի այս, հուլիսի 2-ին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրված նավթամթերքի մատակարարման և առևտրատնտեսական կապերի զարգացման վերաբերյալ համաձայնագրի ստորագրմանը: Ըստ այս համաձայնագրի՝ Ղազախստանից ներկրումով մեր երկիրը կարող է թեթև նավթամթերք (բենզին, դիզվառելիք) ստանալու նոր, այլընտրանքային աղբյուր ստանալ, որոնք, ընդ որում, ազատվում են արտահանման մաքսատուրքի գանձումից: Ի դեպ, նույն արտոնությունը գործում է նաև Ռուսաստանից իրականացվող համանման մատակարարումների նկատմամբ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր