211652_close_icon
views-count89988 դիտում article-date 23:24 20-10-2020

Բողոքի ակցիայից՝ առաջնագիծ. ՌԴ մեկնել ցանկացողները ջոկատ են կազմել և մեկնել Արցախ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. 168.am

Ամիսներ շարունակ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաներ, ապա հացադուլ իրականացնող Ռուսաստանի Դաշնություն մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիները, պատերազմը սկսվելուն պես, ակցիաները դադարեցրել են, ջոկատ կազմել և մեկնել առաջնագիծ: «Հոկտեմբերի 2-ին մեկնեցինք առաջնագիծ և մեր թիմով 12 օր պահեցինք սահմանը, հերթափոխով եկել ենք Երևան, արդեն երկրորդ հերթափոխն ենք գնալու: Մեր ջոկատն անվանել ենք «Հայրենիքի պահապան արծիվներ»,- [url=https://168.am/2020/10/20/1390496.html?fbclid=IwAR0KThmWrD0yGCwnXeOrigjfnlr8jB0WX7q7UBX7OjJqBKCY0qr4RzJlAgE]168.am[/url]–ին ասաց ջոկատի հրամանատար Վարդան Վարդանյանը: Տղաներն ասում են՝ բարեբախտաբար, ջոկատում զոհեր չունեն, մի քանի վիրավոր կա, սակայն ապաքինվելուն պես՝ կրկին կմեկնեն առաջնագիծ: Ջոկատում ամենակրտսերը՝ 23-ամյա Գևորգը, ասաց, որ մի քանի տարի առաջ է զորացրվել, պատերազմը սկսվելուն պես՝ եղբոր հետ կամավորագրվել է այս ջոկատում և մեկնել առաջնագիծ. «Ծառայել եմ, և արդեն 3 տարի է՝ զորացրվել եմ, մասնակցել եմ ապրիլյան քառօրյային և էլի ուզում եմ մեկնել մարտական դիրք»: Ջոկատում կան նաև արտերկրից ժամանած հայեր՝ Իսպանիայից, Ռուսաստանից, մի քանի օրից էլ ԱՄՆ-ից հայեր կգան, նպատակը մեկն է՝ հաղթել: Բարսելոնայից Հայաստան ժամանած Նարեկն ասում է՝ չնայած նրան, որ ոտքերի հատվածում վիրավորում է ստացել, սահման է գնում՝ երեխաների և մեր հողերը պահելու համար. «Պայքարում ենք մեր հայրենիքի համար, մեր երեխաների համար, այնտեղ ունենք երեխաներ, որ պետք է լինենք նրանց կողքին: Ազատագրենք, որ վաղը մյուս սերունդը լավ ապագա ունենա մեր երկրում»: Մանրամասներն՝ [url=https://168.am/2020/10/20/1390496.html?fbclid=IwAR0KThmWrD0yGCwnXeOrigjfnlr8jB0WX7q7UBX7OjJqBKCY0qr4RzJlAgE]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր