211652_close_icon
views-count6603 դիտում article-date 19:46 20-10-2020

Պուտինն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված քայլերը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են անցկացրել՝ մանրամասն քննարկելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շուրջ զարգացող իրավիճակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Կրեմլի ծառայությունը՝ նշելով, որ երկու երկրների ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ կրակի դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման կարևորությունը: «Մանրամասն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շուրջ իրավիճակի զարգացումը։ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռազմական գործողությունների հետագա էսկալացիայի կանխման և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քաղաքական-դիվանագիտական կարգավորման նպատակով բանակցությունների շուտափույթ վերսկսման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին: Շեշտվել է հոկտեմբերի 10-ին և 17-ին հակամարտող կողմերի միջև ձեռք բերված՝ կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունների պահպանման կարևորությունը»,- ասված է հայտարարությունում: Հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է Ռուսաստանի եւ Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գծով սերտ համակարգումը շարունակելու պատրաստակամությունը:

Նմանատիպ նյութեր