211652_close_icon
views-count3375 դիտում article-date 10:16 20-10-2020

Ի զեն. բոլոր ժամանակների մեզ ուղղված հրամայական․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Այս օրերին մինչ հայ զինվորը հերոսաբար պաշտպանում է մեր հայրենիքը թշնամուց, թիկունքում նույնպես մեծ աշխատանք է տարվում․ կամավորական խմբերի մարտական պատրաստության համար արագացված կուրսեր են կազմակերպվում՝ մարտական- ֆիզիկական պատրաստությունից մինչև կրակային։ Զենքից օգտվել կարողանալը և մարտական պատրաստություն անցնելը միայն զինվորի համար չեն։ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի՝ մեր ամբողջ ազգը պետք է կարողանա անհրաժեշտության դեպքում զենք վերցնել և պաշտպանել իր բաժին հայրենիքը։ Այս հարցում հայ աղջիկներն ու կանայք ոչնչով չեն զիջում մեր տղամարդկանց։ Օրեր առաջ այցելել էինք Երևանի թիվ 50 հիմնական դպրոց, որտեղ արցախյան ազատամարտի մասնակից, ինֆորմացիոն-հոգեբանական պայքարի մասնագետ, ՀՀ ԱԱԾ պահեստազորի փոխգնդապետ Արթուր Պողոսյանն անցկացնում էր մարտական պատրաստության համար արագացված կուրսեր։ Պարապմունքներն անցնում են նաև Ծիծեռնակաբերդի բարձունքի անտառներում՝ ֆիզիկական վարժանքներ, տեղանքում կողմնորոշվելու հմտությունների զարգացում և այլն։ «Մենք մտածողություն ենք զարգացնում, մասնակիցները դառնում են ավելի կարգապահ, ճկուն և դիմացկուն։ Ռազմի դաշտում մանրուքներ չկան»,- սովորեցնում է արցախյան ազատամարտի մասնակիցը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր