211652_close_icon
views-count10017 դիտում article-date 09:27 20-10-2020

Արցախի ճանաչման հարցն առաջնահերթ է․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Արցախում պատերազմի վերսկսման պահից առաջին պլան եկավ Արցախի Հանրապետության ճանաչման հրամայականը: Զուգահեռ սկսեցին հնչել կարծիքներ՝ հիմնականում արտերկրի քաղաքական շրջանակներից, թե այն կարող է վտանգել բանակցային գործընթացը: Լայնածավալ պատերազմի ժամանակ, երբ արդրբեջանաթուրքական դաշինքը ահաբեկիչների ներգրավմամբ լայնածավալ պատերազմ է սանձազերծել եւ ակնհայտորեն ձգտում է մտնել Արցախի պատմական տարածք՝ բանակցությունների ընթացքը վնասելու մասին խոսելն իմաստ չունի: Պարզ է, որ Հայաստանը չի կարող այն առաջինն անել, բայց համաշխարհային քարոզչական արշավին մեկնարկ տալն անհրաժեշտություն է: Արցախի Հանրապետության ճանաչման դեպքում, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, վերջինս ավելի արդյունավետ կիրականացնի իր շահերը: Մյուս կողմից էլ բարեկամ երկրներն ավելի հասցեական եւ միջազգային նորմերին համապատասխան կկարողանան հարաբերվել Արցախի հետ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր