211652_close_icon
views-count155957 դիտում article-date 19:31 19-10-2020

Խաչիկ գյուղի 19-ամյա տանկիստը, ով խոցել է հակառակորդի 6 տանկ ու վիրավորվել, մինչև վերջ հերոսաբար կռիվ է տվել թշնամու դեմ. հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին թշնամին պայթեցրել է մեքենան, ինչն էլ դարձել է հերոսի մահվան պատճառ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի բնակիչ, 19-ամյա Թաթուլ Աբրահամյանը 1 տարի 3 ամիս է՝ ծառայում էր Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում: Երդմնակալությունից հետո նա արդեն որպես տանկիստ հրամանատարության կողմից բարձր էր գնահատվել: Իզուր չէր, որ զինակից ընկերները նրա մասին խոսելիս միշտ ասում էին, որ լավ է հասկանում տանկի լեզուն: Երբ սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական, իսկ հետո նրանց միացած վարձկան ահաբեկիչները հարձակվեցին Արցախի վրա, Թաթուլը, ով ծառայում էր Ֆիզուլիի զորամասում, առանց վարանելու իր նման բազմաթիվ առյուծ զինվորների հետ առաջնագծում էր: Ռազմաճակատի ամենաթեժ կետերում նա կարողացել է հմտորեն խոցել հակառակորդի 6 տանկ: Անգամ այն դեպքում, երբ ոսոխը իր տանկն էր պայթեցրել ու նա մինչև վերջ կենացմահու կռիվ էր տվել, հետո պարզվել է, որ նա ոտքից վիրավորվել է: Լինելով վիրավոր, նա չի լքել իրեն վստահված պոստը. Շարունակել է առաջնագծում ընկերների հետ հերոսաբար մարտնչել թուրք- ադրբեջանական թափթփուկների դեմ, սակայն զինակիցները նկատել են, որ նրան պետք է շտապ հասցնեն հոսպիտալ, որի ճանապարհին էլ թշնամին պայթեցրել է մեքենան ու Թաթուլը զոհվել է: [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Խաչիկ գյուղի բնակիչներն ասում էին. «Դեռ դպրոցական տարիներից նա աչքի էր ընկնում իր հայրենասիրությամբ: Նրան ընկեր էին նույնիսկ ավագ և փոքր սերնդի ներկայացուցիչներ: Մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր: Սիրում էր գյուղը: Իմանալով, որ Խաչիկ գյուղը սահմանամերձ է Նախիջևանին, ասում էր՝ բանակից գամ՝ ես էլ եմ մեր գյուղի սահմաններն անառիկ պահող տղերքի նման ամուր կանգնելու իմ գյուղի թիկունքին, եթե պետք լինի, Խաչիկի սահմանները ես էլ կպահեմ իմ կյանքով: Նա շատ էր իրում Հայաստանի ազգային հերոսներից Մոնթեին, Սպարապետ Վազգեն Սարգսյանին, Թաթուլ Կրպեյանին, հայ գրողներից՝ Սևակին, Շիրազին, Տերյանին... »,- նշում էին գյուղացիները: «Թաթուլը մեզ համար չի մահացել: Նա մեր գյուղի հերոսներից է, ով իր կյանքը զոհեց հայրենիքի ազատության համար: Մենք նրան բացակա չենք դնում: Կանցնեն տարիներ, սերունդները նույնպես կգնահատեն նրա ու մյուս առյուծ ու արծիվ հայ զինվորների սխրագործությունները: Մենք այսօր ի լուր աշխարհի հայտարարում ենք՝ քո գործը անմահ է, հայրենիքի զինվոր: Դու ոչ թե զոհվեցիր, այլ դու քո կյանքով ապացուցեցիր, որ հայրենիքի, ընտանիքի, ծնողի, քրոջ, համար չպետք է խնայել կյանքը, ինչ էլ արեցիր դու»,-ասում էին Խաչիկ գյուղի դպրոցում սովորող մի քանի աշակերտներ: [b]Թաթուլը ծառայության ընթացքում հաճախ էր նամակ գրում մորը ու այդ նամակները հիմա որպես մասունք են պահպանվելու: [/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0878708001603121885732345.jpg[/img]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր