211652_close_icon
views-count29138 դիտում article-date 12:45 19-10-2020

«Թուրքիայի կառավարությունն Ադրբեջան է ուղարկել 400 հոգանոց ևս մեկ խումբ». իրավապաշտպաններ. shantnews.am

Բրիտանիայում գործող «Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոն» իրավապաշտպան կազմակերպությունը հերթական տեղեկություններն է հրապարակել Ադրբեջանի բանակի կազմում կռվող սիրիացի զինյալների մասին, փոխանցում է [url=https://www.shantnews.am/news/view/785936.html]shantnews.am[/url]-ը։ Ըստ կազմակերպության աղբյուրների՝ Թուրքիայի կառավարությունն Ադրբեջան է ուղարկել 400-հոգանոց ևս մեկ խումբ, որի կազմում են եղել «Սուլթան Մուրադի բրիգադի», «Ալ Համզաթ դիվիզիայի» և մի շարք այլ խմբավորումների զինյալներ։ Նրանք պետք է ավելի վաղ մեկնեին, սակայն գործընթացը դանդաղել էր հրադադարի մասին պայմանագրի կնքման պատճառով։ Ըստ կազմակերպության՝ Ադրբեջանում գտնվող սիրիացի վարձկանների թիվը հասել է 2050-ի։ «Մեր աղբյուրներից մեկի պնդմամբ՝ Լեռնային Ղարաբաղում ծավալված մարտերն այն աստիճանի կատաղի բնույթ են կրում, որ առաջնագծում գտնվող սիրիացի վարձկանները հայտնվել են լուրջ ճնշման տակ, սթրեսային վիճակում։ Հուսալի աղբյուրների տեղեկացմամբ՝ որոշ զինյալներ, փախչելով կատաղի մարտերից, հրաժարվել են իրենց հասանելիք գումարից և վերադարձել Սիրիա», – գրված է կազմակերպության հրապարակած հոդվածում։ Ըստ կենտրոնի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում ներգրավված սիրիացի վարձկանների շրջանում զոհերի թիվը գնալով աճում է, քանի որ Թուրքիայի կառավարությունը նրանց ուղարկում է առաջնագիծ։ Այսպիսով, հայկական ուժերի դեմ մարտական գործողությունների ընթացքում զոհված սիրիացի զինյալների թիվը հոկտեմբերի 18-ի դրությամբ հասել է 143-ի։ Զոհված սիրիացիներից 92-ի մարմինները վերադարձվել են Սիրիա, իսկ մնացած դիերը դեռ Ադրբեջանում են։ Ըստ կազմակերպության՝ թուրքական կառավարությունը և հետախուզական ծառայությունները շարունակում են սիրիացի վարձկանների հավաքագրել՝ հայերի դեմ Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ուժերի կողքին կռվելու համար։ «Զինյալների հավաքագրման գործողություններն իրականացվում են կատարյալ գաղտնիության պայմաններում՝ խուսափելու միջազգային հանրության հնարավոր արձագանքից՝ կապված վարձկանների հավաքագրման մասին օրենքի հետ», – հայտնել են աղբյուրները։

Նմանատիպ նյութեր