211652_close_icon
views-count13881 դիտում article-date 22:38 17-10-2020

Լոս Անջելեսի շերիֆը ողջունել է հայ համայնքի խաղաղ ցույցերը՝ դատապարտելով Արցախի դեմ հարձակումը. 168.am

Լոս Անջելեսի շրջանի շերիֆի բաժանմունքը իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում հաղրոդագրություն է տարածել, որում համերաշխություն է հայտնում հայերին եւ հայ համայնքին, հայտնում է [url=https://168.am/2020/10/17/1388599.html?fbclid=IwAR0CiD-YSe_9ZKWLVRN9dgRDni8B7ngemm9iUeYDHEeR9xA-ONaSzbYqBoQ]168.am[/url]-ը: «Լոս Անջելեսի շրջանի Շերիֆի բաժանմունքն ուսումնասիրում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ծավալվող բռնությունը, որը թեեւ տեղի է ունենում Լոս Անջելեսից 7200 մղոն հեռու, սակայն այն չափազանց եւ անմիջական կարեւորություն ունի շատերի համար մեր համայնքում: Մենք լսում ենք եւ հասկանում ենք»,- գրել է շերիֆ Ալեքս Վիլանուեւան: Նա նշել է, որ Լոս Անջելեսի շրջանում ավելի շատ հայ է ապրում, քան աշխարհի որեւէ այլ վայրում՝ Հայաստանի սահմաններից դուրս: «Մենք ականատեսն ենք եւ դատապարտում ենք Արցախի բնակչության հանդեպ իրականացվող բռնությունը եւ հարձակումները: Մենք ողջունում ենք համերաշխության խաղաղ ցույցերն այստեղ՝ Լոս Անջելեսում, եւ կանգնած ենք ձեր կողքին խաղաղության մեր ընդհանուր պահանջով»,- նշվում է շերիֆի հաղորդագրությունում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր