211652_close_icon
views-count5162 դիտում article-date 22:22 17-10-2020

Արծրուն Հովհաննիսյան. Հակառակորդը շարունակել է հարձակողական գործողությունները, թեժ մարտեր եղել են հարավային ուղղությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր վաղ առավոտյան հակառակորդը շարունակել է իր հարձակողական գործողությունները նույն ուղղություններում, առավել թեժ մարտեր եղել են հարավային ուղղությամբ, հյուսիսային ուղղությամբ այսօր այդքան թեժ չի եղել, ինչպես նախորդ 2-3 օրերը: Այս մասին այսօր` հոկտեմբերի 17-ին, մամուլի ասուլիսին ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Հարավային ուղղությամբ ձեռնարկվել է լայնամասշտաբ գրոհ, հարձակում, ուղղություններից մեկում մոտավորապես 2-3 տասնյակ մեքենաներով շարասյունը փորձել է մոտենալ եւ հարձակում զարգացնել, սակայն մեր հրետանավորների դիպուկ կրակի արդյունքում շարասյունը խոցվել է եւ հակառակորդը ստիպված է եղել նահանջել: Այլ ուղղություններով համառ մարտեր են ընթացել, դրանցից որոշներում էլ այս պահին մարտերը շարունակվում են»,-ասաց նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր