211652_close_icon
views-count5378 դիտում article-date 22:13 17-10-2020

Տիգրան Աբրահամյան. 2016թ. մարտական գործողություններից հետո Ռուստամի գումարտակի տղերքը որոշում ընդունեցին շարունակել իրենց ծառայությունը

Արցախի Հանրապետության նախկին նախագահի խորհրդական, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սև Հովազի Ռուստամի հետ շփվելու առիթ չեմ ունեցել, բայց իր ջոկատի տղերքի հետ առաջնագծում շատ եմ հանդիպել։ 2016 թվականի մարտական գործողություններից հետո Ռուստամի գումարտակի տղերքը միաձայն որոշում ընդունեցին շարունակել իրենց ծառայությունը՝ պատերազմից հետո էլ մարտական հերթապահություն կրել սահմանի ամենավտանգավոր ուղղություններում։ Այսօր էլ նրանք ռազմաճակատի սուր ծայրում են և իրենց գերազանց ծառայությամբ բարձր են պահում Սև հովազի և իրենց հրամանատարի պատիվը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր