211652_close_icon
views-count23683 դիտում article-date 21:56 17-10-2020

Արցախում հերոսաբար զոհված Մհերը դպրոցի լավագույն սաներից էր

Խորը վշտի, անասելի մեծ ցավի զգացումով այսօր մեր դպրոցի լավագույն սան Մհեր Էլիզբարյանի զոհվելու մասին լուրը ցնցեց բոլորիս։ Մեր բարի՛, խելացի՛, համարձա՛կ տղա, մեր հերո՛ս որդի, փառք ու պատիվ քեզ, դու էլ միացար այն հայորդիներին, ովքեր բռնեցին հավերժի ճամփան` ծանր վիշտը ուղեկից դարձնելով հարազատներին։ Դժվար է հավատալ ու գրել այս խոսքերը. դու հավերժ կենդանի կլինես մեր սրտերում։ Մենք մեր ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում ծնողներին, հարազատներին, ընկերներին։ Անփարատելի է ձեր ցավը, մեր ցավը և սփոփանքի ոչ մի խոսք չի մեղմի այն։ ՊԻ՛ՆԴ ԵՂԵՔ [b]Դալարի միջնակարգ դպրոցի կոլեկտիվ[/b]

Նմանատիպ նյութեր