49345 դիտում
21:49 17-10-2020
Զրկել մարդուն իր ժողովրդի ու բանակի կողքին լինելու հնարավորությունից աններելի է. փաստաբան
Փաստաբան Սամվել Դիլբանդյանը գրել է՝
Չեմ հասկանում իշխանությունների եւ դատախազության կեցվածքը՝ Գագիկ Ծառուկյանին տուգանք նախատեսող հոդվածով կալանքի տակ պահելու։ Երկրի համար օրհասական այս պահին, երբ կոչ է արվում վեր կանգնել ամեն ինչից եւ համախմբվել՝ միաժամանակ իմանալով նրա հնարավորություններն ու արտաքին աշխարհի հետ ունեցած կապերը՝ զրկել մարդուն իր ժողովրդի ու բանակի կողքին լինելու հնարավորությունից՝ անկասկած անընդունելի եւ աններելի է։ Քրեական գործ հարուցելուց չորս ամիս անց՝ գործի քննությանը խոչընդոտելու հիմքով ազատությունից զրկելը, երբ որեւէ ապացույց չի ներկայացվել դրա հիմնավորման համար, կարծում ենք, որ այս մոտեցումը չի տեղավորվում ոչ իրավունքի եւ ոչ էլ բարոյական արժեհամակարգի մեջ։
Գագիկ Ծառուկյանին պահել անազատության մեջ, որպեսզի չսպառնա վկաներին անհիմն պատճառաբանություն է, քանի որ անցել է չորս ամիս եւ այդ վկաներն արդեն հարցաքննված են։ Եթե այդ վկաներին պետք է սպառնային, ապա դա կարվեր մինչեւ հարցաքննությունը եւ ոչ թե հարցաքննությունից հետո։ Հիմա վերացական հիմնավորմամբ անձին ազատությունից զրկելը՝ սահմանադրական իրավունքի կոպիտ խախտում է։ Եթե այսօր հանրությունը եւ քաղաքական շատ ուժեր պահանջում են փոխել նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը եւ նրան իրենց հետ միասին տեսնել թշնամու դեմ պայքարում, ապա ինչ խնդիր կա նրան ազատ չարձակելու։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1680 դիտում
12:05 19-10-2016
WikiLeaks-ի հիմնադիր Ասանժին զրկել են ինտերնետի հնարավորությունից՝ ԱՄՆ-ին վերաբերող փաստաթղթեր հրապարակելու համար
4007 դիտում
15:47 08-02-2017
ԱՄՆ Սենատի մի շարք անդամներ պատրաստվում են զրկել Թրամփին ՌԴ-ի դեմ պատժամիջոցները չեղարկելու հնարավորությունից
Այս բաժնից
370 դիտում
20:05 18-04-2024
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին
301 դիտում
19:22 18-04-2024
ԱԽ քարտուղարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահին