հիմնական կայք
Լրահոս

Հրազդանցի 20-ամյա զինվորը՝ օրերս «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած զինակից ընկերոջ հետ կենաց-մահու պայքար է տվել թուրք-ադրբեջանական ահաբեկիչների դեմ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հրազդանցի 20-ամյա զինվորը՝ օրերս «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած զինակից ընկերոջ հետ կենաց-մահու պայքար է տվել թուրք-ադրբեջանական ահաբեկիչների դեմ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Երեկ՝ հոկտեմբերի 16-ին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Արցախի հերոսի և «Ոսկե արծիվ» շքանշանով է պարգևատրվել զինծառայող Էդգար Մարկոսյանը, ով ոչնչացրել է հակառակորդի 10 տանկ:


Է. Մարկոսյանը ծառայության առաջին օրվանից աչքի է ընկել իր խիզախությամբ և վերջին օրերին թուրք-ադրբեջանական ահաբեկիչների դեմ պայքարում նրա հետ է եղել նաև ծագումով հրազդանցի, 20-ամյա Համլետ Հունանյանը: Վերջինս նույնպես բազմաթիվ զինակիցների հետ առաջին իսկ օրվանից պայքարի մեջ է մտել թուրք-ադրբեջանական տականքի դեմ և աչքի բազմաթիվ սխրագործություններով, ու միշտ խրախուսանքի է արժանացել զորամասի հրամկազմի կողմից:

Հ. Հունանյանը 18 ամիս է, որ ծառայում է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում և իր հարազատներին տեղեկացրել է, որ այնպիսի զինակից ընկերներով է շրջապատված, որոնցից ամեն մեկը մի հերոս է և այս պատերազմում իրենք հաղթելու են, քանի որ իրենց պայքարը նենգ թշնամու դեմ է: Այն թուրքի, ով ունակ է քնած մարդուն կացնահարել, հրթիռակոծել բժշկական կենտրոններ և եկեղեցիներ, ով նույնիսկ սեփական զինվորին է գնդակահարում, երբ նրանք հայ զինվորի մարտական ոգուց դիմում են փախուստի:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Արցախի հերոսը՝ Էդգար Մարկոսյանը, ոչնչացրել էր հակառակորդի 10 տանկ:

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք