211652_close_icon
views-count10076 դիտում article-date 23:56 17-10-2020

Սուրեն Սարգսյան. Թուրքիային պատկանող ամերիկյան F-16 ինքնաթիռների տեղակայումն Ադրբեջանում ապօրինի է

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիային պատկանող ամերիկյան F-16 ինքնաթիռների տեղակայումն Ադրբեջանում ապօրինի է: «Զենքի արտահանման վերահսկման մասին» ԱՄՆ օրենքը պարտավորեցնում է, որ օտարերկրյա պետական կառույցները պետք է ստանան ԱՄՆ կառավարության հավանությունը, նախքան նրանք ԱՄՆ-ի ծագմամբ զենքը երրորդ կողմին փոխանցեն: Նման հավանություն չկա: Սա առաջին անգամը չէ, որ Թուրքիան խախտում է ամերիկյան օրենսդրությունն ու պայմանագրային պարտավորությունները: Համարյա վստահ եմ, որ այս նկարը NASA-ն է արել և փոխանցել New York Times-ին»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր