211652_close_icon
views-count847 դիտում article-date 17:04 17-10-2020

«Հայաստան, ապրում ենք քեզ համար»․ System of a Down-ը՝ հանուն Արցախի ակցիա է կազմակերպել Կալիֆոռնիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«System of a down» աշխարհահռչակ խմբի երաժիշտներն ակտիվորեն հետեւում են Արցախում եւ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին ու մշտապես գրառումներ են կատարում՝ դատապարտելով հակառակորդի գործողությունները։ System of a Down խմբի անդամները՝ Շավո Օդադջյանն ու Ջոն Դոլմայանը նոր ակցիա են կազմակերպել։ Նրանք Գլենդեյլի Սուրբ Լեոն տաճարում հանդիպել են երկրպագուների հետ։ Երաժիշտները ստորագրել են շապիկների վրա, որոնք տեղում վաճառվել են: Այս մասին տեղեկանում ենք Ջոն Դոլմայանի ինստագրամյան էջից։ Միջոցառմանը մասնակցել են ինչպես հարյուրավոր ամերիկահայեր, այնպես էլ բազմաթիվ օտարերկրացիներ։ Հասույթը փոխանցվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Посмотреть эту публикацию в Instagram

Pride

Публикация от John Dolmayan (@johndolmayan_)

Նմանատիպ նյութեր