211652_close_icon
views-count26312 դիտում article-date 10:23 17-10-2020

Թուրքիան պետք է անհապաղ պատժվի ՀՕՊ-Ս-400 գնելու և օգտագործելու համար. Բոբ Մենենդես․ «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովիանդամ, Սենատոր Բոբ Մենենդեսն այսօր հայտարարություն է տարածել՝ արձագանքելով այն լուրերին, թե թուրքական զինուժը սկսել է փորձարկել Ռուսաստանից գնված ՀՕՊ-Ս-400 համակարգերը: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5624687.html]«Ամերիկայի ձայը»[/url]։ «Այսօր Թուրքիայի կողմից ռուսական արտադրության S-400 հակաօդային պաշտպանության համակարգի փորձարկումը հիշեցնում է, որ Թրամփի վարչակազմի կողմից ստացած պարզ խնդրանքները հետ չեն պահում Անկարային: Էրդողանը պատասխանում է միայն գործողություններին, ոչ թե խոսքերին: 2019-ի հուլիսին Թուրքիան առաքեց S-400-ը` ակնհայտորեն խախտելով ԱՄՆ պատժամիջոցների մասին օրենքը: Թրամփի վարչակազմը անտեսել է օրենքը՝ թուլացնելով մեր դիրքերը Պուտինի դեմ: Այն նաև խրախուսել է Էրդողանին՝ հասցնելով այսօրվա փորձությանը: Նախագահ Թրամփի կողմից օրենքին չհամապատասխանելը և Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ նրա բարեկամական վերաբերմունքը լուրջ սպառնալիքներ են մեր ազգային անվտանգությանը, ինչպես նաև Եվրոպայում ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների և գործընկերների անվտանգությանը: «Պատժամիջոցների միջոցով հակազդեցություն Ամերիկայի հակառակորդներին (CAATSA)» օրենքի ակտը պարզ է, և վարչակազմը պետք է հետևի օրենքին: Թուրքիան պետք է անհապաղ պատժվի այդ համակարգը գնելու և օգտագործելու համար»,- գրված է հայտարարության մեջ: Ավելի վաղ՝ դեռ հունիսին, նախագահ Դենալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների համար «բարդ» իրավիճակ է, թե ինչպես պատասխանել Ռուսաստանից հակահրթիռային պաշտպանության Ս-400 համակարգ գնելու Թուրքիայի գործարքին՝ ավելացնելով, որ քննարկվում են հնարավոր պատժամիջոցները: Միևնույն ժամանակ Թրամփը համակրանք էր հայտնել իր թուրք գործընկեր Էրդողանի նկատմամբ՝ մեղադրելով ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին Թուրքիայի կողմից Patriot հրթիռներ գնելու պայմաններ դնելու մեջ: «Մենք տարբեր լուծումներ ենք փնտրում: Դա խնդիր է, դրա մասին ոչ մի հարց չկա», -ասաց Թրամփը Էրդողանի հետ երկկողմ հանդիպման ժամանակ:

Նմանատիպ նյութեր