211652_close_icon
views-count4795 դիտում article-date 09:43 17-10-2020

ԵՄ-ի դռներն ավելի ամուր են փակվում Թուրքիայի առջև․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Ավստրիայի Ազգային խորհուրդը՝ խորհրդարանը, հոկտեմբերի 14-ին միաձայն ընդունեց Արցախում թուրքական ռազմական միջամտությունը և Թուրքիայի կողմից Ադրբեջանին սպառազինության տրամադրումը դատապարտող բանաձև։ Ավստրիայի խորհրդարանի կողմից ընդունված բանաձևի կարևորության և հայ-ավստրիական հարաբերությունների շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակիցը զրուցել է Միջազգային խաղաղության ինստիտուտի խորհրդականների խորհրդի անդամ (Ավստրիա), քաղաքական գիտությունների թեկնածու Մհեր Սահակյանի հետ։ «Ավստրիացի պատգամավորներն այս անգամ թիրախավորված քննադատեցին Թուրքիայի կողմից զենքի մատակարարումը և պատերազմական գործողությունների հրահրումը, հակամարտող կողմերին կոչ արեցին վերադառնալ հրադադարին և պատրաստակամություն հայտնեցին Վիեննայում պլատֆորմ տրամադրել բանակցությունների համար։ Այն հանգամանքը, որ միջազգային հարաբերություններում կարևոր դերակատարում և չեզոք երկրի կարգավիճակ ունեցող Ավստրիան է հանդես գալիս հստակ դիրքորոշմամբ՝ փոխում է նաև միջազգային հանրության կարծիքը՝ ծանր կացության մեջ դնելով Թուրքիային»,- ասել է նա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր