հիմնական կայք
Լրահոս

Միկել Արտետա. «Արսենալը» գոհ է կազմից. անընդհատ բարելավվում ենք

Միկել Արտետա. «Արսենալը» գոհ է կազմից. անընդհատ բարելավվում ենք «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան գնահատել է թիմի մարտունակությունը:


«Ես վստահ եմ նրանում, ինչ անում ենք: Դեռ շատ վաղ է խոսել, թե այս մրցաշրջանում ինչի կհասնենք, առջևում դեռ շատ խաղեր կան և թիմում շատ բան պիտի ուժեղացնենք:

Մենք գիտենք, ինչ անել, և գիտակցում ենք ԱՊԼ-ում մրցակցության մակարդակը: Մենք գոհ ենք այս տրանսֆերային պատուհանում մեր ձեռքբերումներից և ամեն շաբաթ ավելի ու ավելի լավ է դառնում», ասել է Արտետան:

Հոկտեմբերի 17-ին «Արսենալը» 5-րդ տուրի շրջանակներում արտագնա խաղում հանդիպելու է «Մանչեսթեր Սիթիի» հետ:

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք