211652_close_icon
views-count11866 դիտում article-date 16:03 15-10-2020

Նոր ապացույցներ Թուրքիայի կողմից իսլամիստներ ներգրավելու մասին. նրանց ամենամսյա աշխատավարձ են խոստացել. ArmLur.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://armlur.am/1051981/?fbclid=IwAR2jUnUx-_EjZpQt4BUGTxHKdDyUcMAKa1WB_gY8YOyRkyHlZC8csYQ85jA]Armlur.am[/url]-ը գրում է. «Արցախում սկսված պատերազմի հենց առաջին օրվանից ամբողջ աշխարհը խոսում է Թուրքիայի կողմից Ադբեջան ուղարկված սիրիացի վարձկանների մասին, նաեւ բավարար ապացույցներ ներկայացրել: Այդ մասին գրառումները չեն դադարում նաև միջազգային մամուլում եւ հեղինակավոր լրատվամիջոցները բազմաթիվ հրապարակումներ են ներկայացրել եւ փաստեր մատնանշել: Սակայն չնայած դրան, երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր. «Մեզ զանգողներն ասում են, թե Սիրիայից մոջահիդների եք ուղարկել այնտեղ: Մենք նման խնդիր չունենք: Մենք պատրաստ ենք ամեն կերպ աջակցել մեր ադրբեջանցի եղբայրներին և աջակցելու ենք: Սիրիացի վարձկանները Ադրբեջան չեն գնա, նրանք իրենց հողերում անելիք ունեն»: Սիրիացի վարձկանների մասին ամենաթարմ գրառումը հանդիպում ենք The Washington Post-ում: Պարբերականը հայտնում է, որ առնվազն 52 սիրիացի վարձկան է սպանվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտերի ընթացքում եւ հավելում, որ ավելի վաղ թուրք-սիրիական սահմանին նրանց դիերը փոխանցվել են հարազատներին։ Վերջինները հայտնել են, որ «սպանվածները վարձկաններ են եղել, որոնք ներգրավվել են Սիրիայում Թուրքիայի աջակցությունը վայելող զինված խմբավորումների կողմից, որպեսզի մասնակցեն ընդդեմ Հայաստանի մարտական գործողություններին»։ Հարազատների խոսքով՝ զինյալներին խոստացել են ամենամսյա աշխատավարձ, իսկ Ադրբեջան են մտել Թուրքիայի հարավային մասից։ Ավելի վաղ ամերիկյան The Wall Street Journal-ն էր հայտնել, որ Թուրքիայի հետ կապված հարյուրավոր զինյալներ Սիրիայից տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հոկտեմբերի 2-ին հայտարարել էր, որ ավելի քան 300 սիրիացի իսլամիստ է Թուրքիայի Ղազիանթեպ բնակավայրից տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերքել է այս տեղեկությունն ու Փարիզից պահանջել ներողություն խնդրել։ ՌԴ ՊՆ-ն ևս իր անհանգստությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի Մերձավոր Արևելքից խմբավորումների տեղափոխման կապակցությամբ։ Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր