211652_close_icon
views-count109848 դիտում article-date 14:50 15-10-2020

Արցախում արիաբար զոհվել է գյումրեցի ծանրորդ Էդուարդ Մարանջյանը. Sport.News.am

Արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող մարտերում արիաբար զոհվել է Գյումրիի մարզական բարձրագույն վարպետության դպրոցի սան, ծանրորդ Էդուարդ Մարանջյանը: Այս մասին [url=https://sport.news.am/arm/news/115709/arcakhum-ariabar-zohvel-e-gyumreci-tsanrord-eduard-maranjyany-foto.html]NEWS.am Sport[/url]-ին հայտնեց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը: Էդուարդ Մարանջյանը հանդես էր գալիս 69 կգ քաշային կարգում: Հայաստանի առաջնության մրցանակակիր էր: «Էդուարդը Գյումրիի սան էր: Շատ հեռանկարային ծանրորդ էր: Իր քաշային կարգում արդեն ուներ լավ արդյունքներ: Մասնակցել է Հայաստանի առաջնություններին, մրցանակակիր էր: Լավ երեխա էր: Ամեն ինչ նոր էր սկսվում նրա համար: Արդեն այնպիսի կիլոգրամներ էր անում, որ կարող էր հանգիստ աշխարհի չեմպիոնի հայտ ներկայացնել: Ամեն պոտենցիալն ուներ: Ցավակցում եմ Էդուարդի ընտանիքին, հարազատներին։ Բոլորս ուշադրությամբ հետեւում ենք Արցախում շարունակվող պատերազմին: Տղաներին փորձում ենք դրական տրամադրել, մարզումներից հետո զրուցում ենք նրանց հետ: Մարտական են տրամադրված: Երբեմն «գժվում են», ցանկանում են բոլորով մեկնել առաջնագիծ, մենք էլ նրանց հետ միասին: Պահում ենք մարտական ոգին:

Նմանատիպ նյութեր